Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարությունում «Արևմտյան քարավան-2018» անունով զորավարժություն են անցկացրել։ Զորավարժությունը եղել է լոգիստիկայի թեմայով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը։ Զորավարժությունը նվիրված էր լոգիստիկայի օրվան, որը Վրաստանի ԶՈւ-ն նշում է ապրիլի 25-ին։
Զորավարժության նպատակը Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարության լոգիստիկական ստորաբաժանումների մարտական պատրաստավածության և օպերատիվության մակարդակի բարձրացումն է։
Վարժանքներին ներգրավվել է հետևակային 2-րդ և 3-րդ, հրետանային 2-րդ բրիգադների լոգիստիկական ստորաբաժանումները, առանձին ինժեներա-սակրավորական գումարտակը, դաշտային հոսպիտալ և ռազմական ոստիկանություն։