ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում սպառազինության սպաների հետ վարժանքներ են արել

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկում  ԲԿ զորամասերի հրամանատարները սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները անցկացրել են ցուցադրական պարապմունք: Այս մասին հայտնում է ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Ցուցադրական պարապմունք 1-ին ԲԿ-ում

Ցուցադրական պարապմունք 1-ին ԲԿ-ում

Պարապմունքն անցկացվել է սպառազինության և զինտեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում:

Զինծառայողներին ներկայացվել են անվտանգության պահանջները, սպառազինության կազմաքանդման, նորոգման, հավաքման ժամանակ ամառային շահագործման ռեժիմի պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի, սպառազինության շահագործման առանձնահատկությունները, ռազմատեխնիկական ունեցվածքի ապահովման կազմակերպումը:

Նշենք, որ 2018-ի փետրվարի վերջին ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարը նշանակվել էր գնդապետ Արարատ Մելքումյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *