Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» գործող և նախկին զինվորականներ են ձերբակալվել

Ապրիլի 26-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները Ֆեթուլլա Գյուլնեի «կառույցի» հետ կապի ունենալու մաղադրանքով ձերբակալվել է ևս 19 մարդ, որից 15-ը գործող զինվորականներ են, մյուս 4-ն էլ նախկին օդաչուններ են: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էսքիշեհիր նահանգի դատախազությունը ընդհանուր առմամբ լիազորել է ձերբակալել 26 մարդու, ևս 7 մարդու հայտնաբերման և ձերբակալման գործողությունները շարունակվում են: Ոստիկանական ուժերը հիմնականում գործողություն են իրականացրել Էսքիշեհիր նահանգի վարչական կենտրում և մի քանի գավառներում:

Նշենք, որ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով ևս 15 գործող զինվորական ձերբակալվել է ապրիլի 25-ին:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ  նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:

Նշենք, որ ձերբակալություններն ու հետապնդումները զինվորականների նկատմամբ սկսել է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ընդ որում, դրանք տարածվում են ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիականների, տարբեր լրագրողների, կազմակերպությունների վրա:

Թուրքիայում արդեն գրեթե 2 տարի է, ինչ գործում է «արտակարգ դրությունը», որի շրջանակներում երկրի իշխանությունները կարող են առանց որևէ խոչընդոտի ընդունել օրենքի ուժ ունեցող հրամանագրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *