Իրաքը շարունակում է հրթիռակոծել Սիրիայում ԻՊ դիրքերը

Իրաքի ռազմաօդային ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Իրաքի օդուժի հարվածներին ներգրավվել են F-16s կործանիչներ: Այս մասին հայտնել են Իրաքի օդուժի հրամակազմից:

Ավիահարվածներն իրականացվում են Սիրիայի կառավարության թույլտվությամբ: Իրաքի օդուժը հիմնականում հարվածում է Իրաք-Սիրիա սահմանին՝ Դեր Զորի հարավում, ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք, որ Իրաքը Սիրիայում ԻՊ դիրքերը սկսել էր ակտիվորեն հրթիռակոծել ապրիլի 19-ին: Նույն օրն Իրաք էր այցելել Իրանի պաշտպանության նախարար ամիր Հաթամին: Նա նաև այցելել էր հետախուզական տվյալների փոխանակման համատեղ կենտրոն, որը ստեղծվել է Իրաքի, Իրանի, Սիրիայի կառավարության և Ռուսաստանի համագործակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *