ԱՄՆ-ն գնային առումով ավելի մրցունակ կդարձնի իր ռազմական արտադրանքները

Միացյալ Նահանգների կառավարությունը կիջեցնի տեղական ընկերություններից՝ զենքի արտահանման համար գանձվող ավելացված արժեքի հարկը 3.5-ից 3.2 տոկոսի: Հիմնական նպատակը համաշխարհային առումով ամերիկյան զինտեխնիկան ավելի մրցունակ դարձնելն է: Այս մասին ապրիլի 25-ին Reuters-ին հայտնել է ԱՄՆ Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության տնօրենը:

Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը անմիջապես զբաղվում է ԱՄՆ-ից զենքի արտահանումների հետ կապված հարցերով:

Գործակալության տնօրեն, գեներալ Չարլզ Հուպերն այս մասին հայտարարել է նաև ռազմական ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ, որին մանսակցել են ամերիկյան խոշորագույն ռազմական արտադրանք տվող ընկերություններ, այդ թվում՝ Lockheed Martin, Boeing ևն:

Հինգերորդ սերնդի F-35C կործանիչ-ռմբակոծիչ

Հինգերորդ սերնդի F-35C կործանիչ-ռմբակոծիչ

Ըստ ամերիկացի գեներալի՝ այս քայլը կօգնի զենքի առևտրի համաշխարհային շուկայում գնային առումով մրցունակ դարձնել ամերիկյան արտադրանքը:

Այս քայլով Միացյալ Նահանգները փորձում է համաշխարհային շուկայում գնային առումով մրցակցել հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի հետ, որոնք նույնպես մեծ ծավալով ռազմական արտադրանք են տալիս, սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի, դրանք ավելի էժան են ու ավելի հասանելի ոչ այնքան մեծ ռազմական բյուջեով երկրների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *