PKK-ի զինյալների հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Ապրիլի 25-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս 4-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ.

Բախումներից հետո Դիարբեքիրի նահանգապետարանը «փողոց դուրս գալու արգելք է հայտարարել» նահանգի Լիջե և Քուլփ գավառի մի քանի շրջաններում: Ուժայինները շարունակում են գործողությունները քուրդ զինյալների դեմ:

Վերջին մի քանի ամիսներին թուրք-քրդական բախումները կրկին ակտիվացել են: Միայն ապրիլի 14-20-ը ժամանակահատվածում PKK-ի հետ բախումներում սպանվել է 5 թուրք զինծառայող, վիրավորվել 9 զինծառայող: Հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *