Ապրիլի 25-ին Վրաստանի զինված ուժերում նշվել է լոգիստիկայի օրը: Այդ օրվա կապակցության նաև տեղի է ունեցել Վրաստանի ԶՈւ նոր վերանորոգված բազայի բացման արարողությունը: Նոր բազայում սապասարկելու են թեթև, բեռնատար և հատուկ նշանակության տեխնիկա: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ով 2018 թվականը հայտարարել է «լոգիստիկիայի տարի»: Բազայում ցուցադրվել է նաև տեխնիկա, որ արդեն վերանորոգում է անցել բազայում, մասնավորապես ՄՏԼԲ-ի և ԲՄՊ-1-ի վրա հավաքված հրդեհի դեմ պայքարի թրթուրավոր անիվներով տեխնիկա:
Պաշտպանության նախարարության ենթակառուցվածքները բարեփոխելու շրջանակներում նախատեսվում է նաև ներդնել ռեսուրսների կառավարման ավտոմատացված ծրագիր, որը կօգնի թեթևացնել բանակի մատակարարումների հաշվարկումը, պլանավորումը և ստուգումը: