Թուրքիայում հերթական ընկերությունը կփորձի իր բախտն «Ալթայ» տանկեր արտադրելու գործում

Թուրքիայում ավարտվել է «Ալթայ» տանկի շարժիչի և զանգվածային արտադրության համար հայտարարված մրցույթը: Մրցույթի հաղթողն է դարձել թուրքական  BMC ընկերությունը:Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը բանակցություն է սկսում թուրքական BMC ընկերության հետ այդ տանկերի շարժիչների և զանգվածային արտադրության համար: Նախատեսվում է նախնական փուլում արտադրել 250 միավոր «Ալթայ» տանկ:

Հավելենք, որ 2015 թվականից BMC ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ անձանցից Էթհեմ Սանջաքին:

Հիշեցնենք, որ «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության համար դիմել էր տեղական 5 ընկերություն.

  • BMC զրահատեխնիկա արտադրող ընկերությունը,
  • Figes Fizik սիմուլյատորներ արտադրող ընկերությունը,
  • Ստամբուլի նավաշինական գործարանը,
  • TAI ավիաշինական ընկերությունը,
  • «Թյումոսան» շարժիչաշինական ընկերությունը:

Ավելի վաղ՝ 2017 թ. հունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկել էր «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը:

Մինչ այդ՝ 2017 թ. փետրվարի 24-ին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը:

«Ալթայ» տանկի արտադրության հարցում հիմնական խնդիրը հենց շարժիչների արտադրությունն է: Մի քանի անգամ տապալվել են այլ երկրներից ներմուծելու տարբերակները, ինչպես նաև հենց Թուրքիայում դրանց արտադրության ծրագրերը: Թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *