Հայաստանում անկայունությունը հակառակորդին հնարավորություն է տալիս դիմել մարտական գործողությունների. Վիգեն Սարգսյան

Կուտակումներն Արցախի առաջնագծում են տեղի ունենում, օրերի ընթացքում ծավալվել են որոշակի զորավարժությունների տրամաբանության մեջ, և առաջացրել են անհանգստություն: Պաշտպանության նախարարությունը պարտավոր էր ուղղակի տեղեկացնել, այլ ոչ՝ վախեցնել:Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Պետք է շատ սթափ պատկերացնել մի բան. պաշտպանության նախարարը ինչպե՞ս կերևա , պաշտպանության բանակի հրամանատարը և զորամիավորման հրամանատարը ինչպե՞ս կերևան իր անձնակազմի առջև եթե փորձի հին կադրերը նորի տեղ ցույց տալ, չէ որ մենք ունենք նաև հասարակության վստահության խնդիր: Ով կարող է ենթադրել, որ պաշտպանության նախարարը կարող է մանիպուլյացնել իր հասարակության, սպայական կազմի կարծիքը, հանրային կարծիքի վրա ներազդելու համար ուրեմն չի պատկերացնում, թե ինչ է բանակը, չի պատկերացնում, թե ինչ նուրբ մեխանիզմներ կարելի է խոցել և ինչ վտանգների առաջ կարելի է կանգնել այդ ձևով», – հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և Հայաստանում ներքին անկայունությունը նրանց հնարավորություն է տալիս մարտական գործողությունների դիմել: Պաշտպանության նախարարությունը որպես պետական մարմին պարտավոր է ևս  մեկ անգամ հիշեցնել այդ մասին, սակայն դա չի փոխում կամ սահմանափակում  նախարարության գործառույթը որպես պետական սահմանապահ մարմին:

«Երբ որ քեզ մոտ արգելափակված է պետական կառավարման համակարգը, ակնհայտ է որ քո պաշտպանական գործառույթը բարդանում է, իսկ դա նշանակում է պետությանը խաղաղ վիճակից պատերազմականի վերածելու, որը շատ բարդ գործընթաց է: Բացի այդ, նման իրավիճակներում ռեսուրսների կառավարման խնդիր կա, լարված դրությամբ պատերազմական վիճակի անցնելու համար չափազանց կարևոր է զորահավաքային աշխատանքը: Լարվածության ֆոնի վրա զինկոմիսարիատը չի կարող իրականացնել իր այդ գործառույթը», – հայտարարել է Վիգեն Սարգսյանը: 

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է բանակի վերաբերյալ չտարածել ապատեղեկատվություն:

One response to “Հայաստանում անկայունությունը հակառակորդին հնարավորություն է տալիս դիմել մարտական գործողությունների. Վիգեն Սարգսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *