20 զինկոմիսարիատ կխոշորացվի 7-ի․ պաշտպանության նախարար

Զինկոմիսարիատների խոշորացման շրջանակներում առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատից ստանալ 7-ը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը․

«Նոր զինկոմիսարիատները կունենան ժամանակակից ու հաճելի գրասենյակային պայմաններ, բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը»։

Նշենք, որ զինկոմիսարտների հարցը քննարկվել է ապրիլի 19-ին մեկնարկած հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքների ընթացքում։ Հավաքներին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *