ՊԲ հյուսիսարևելյան զորամասում հիմնականում խաղարկվում են գրոհի դրվագներ. փոխգնդապետ

ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկում այս ուսումնական փուլի ընթացքում գործնական պարապմունքներին խաղարկվում են հիմնականում գրոհային գործողություններ: Այս մասին ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Կարեն Սիմոնյանը:

Փոխգնդապետի խոսքով՝ զորամասը համալրված է ջերմատեսիլ սարքերով և դիտարկման միջոցներով, որոնք մի քանի անգամ ավելի անվտանգ են դարձնում գիշերային ծառայությունը: Իսկ զինծառայողները դրանք բավականին արդյունավետ են կիրառում:

Հրամանատարի տեղակալը նաև տեղեկացրել էր, որ այս դիրքերը համալրվել են «Կորդ» գնդացիրներով և նոր նշանոցով համալրված ՌՊԳ-7 նռնականետներերով, ինչը մի քանի անգամ բարձրացրել էր կրակային խոցման արդյունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *