Իրանը կհյուրընկալի Հնդկական օվկիանոսի երկրների ՌԾՈւ հրամանատարներին

Ապրրիլի 23-24-ը Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների մասնակցությամբ գիտաժողով կանցկացվի Իրանում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Իրանի բանակի ռազմածովային ուժերի հյուրընկալությամբ անցկացվող գիտաժողովին մասնակցելու է 35 պատվիրակություն։

Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների գիտաժողով.2016թ

Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների գիտաժողով.2016թ

«Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմածովային գիտաժողովին» մշտական անդամակցում է 35 երկիր, դիտորդի կարգավիճակ ունի 9 երկիր։ Գիտաժողովն անցկացվում է 2008 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. նոյեմբերին, Իրանի բանակի ռազմածովային ուժերի 49-րդ նավախումբը Բանգլադեշի տարածքային ջրերում մասնակցում էր Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների համատեղ որոնողափրկարարական զորավարժության։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *