Այս մասին Al Arabiya-ն հաղորդում է, որ Սիրիայի զինյալները Գոլանի բարձունքներում՝ Ալ-Կահթանիում, հարձակվել են կառավարական զորքերի անցակետերի վրա այն պահին։
Հարձակումն իրականացվել է այն պահին, երբ ավստրիացի խաղաղապահների առաջին խումբն արդեն դուրս էր գալիս:
Նշենք, որ երբ գրոհայիններն իրենց վերահսկողության տակ վերցրին իսրայելական և սիրիական զորքերի բաժանարար գծում «Բրավո» հսկիչ անցակետը, այս շրջանում վերսկսվեցին բախումները։
Հունիսի 6-ին զինված գրոհայինները մի քանի ժամով իրենց վերահսկողությունն էին հաստատել Ալ-Կունեյթրայիին կից հսկիչ անցակետում, սակայն Սիրիայի բանակային ստորաբաժանումներին հաջողվել էր հետ մղել նրանց: