Ամերիկյան բանակը կզինվի էլեկտրական մոտոցիկլներով

Միացյալ Նահանգների բանակի սպառազինության մեջ կմտնեն նոր անձայն էլեկտրական մոտոցիկլներ։ Zero MMX անունը կրող մոտոցիկլներն արտադրելու է Zero Motorcycles ընկերությունը։

Էլեկտրականությամբ աշխատող շարժիչը թույլ է տալիս մոտոցիկլին ոչ միայն գրեթե անաղմուկ աշխատել, այլ նաև հնարավորինս անտեսանելի է դարձնում ջերմարձակումը գրանցող սարքերի համար։

Zero MMX

Zero MMX-ն ունի նաև հատուկ համակարգ, որը թույլ է տալիս այն վարել առանց լուսարձակները միացնելու։ Դրա համար օգտագործվել է հատուկ ինֆրակարմիր լուսավորում, որն անտեսանելի է ոչ միայն անզեն աչքի համար, այլ նաև համապատասխան սարքավորումների մի մասի համար։

Այսպիսով, նոր մոտոցիկլը լավագույնս պատրաստ կլինի գիշերային գործողությունների համար։

Zero MMX-ի մարտկոցները հնարավոր է լիցքավորել մեկ ժամվա ընթացքում, իսկ դրանց փոփոխության համար մեկ րոպեից քիչ ժամանակ կպահանջի։

Մոտոցիկլը հարմարեցված է լեռնային տեղանքում վարելու համար, իսկ նրա էլեկտրական մասերն ունակ են մինչև 1 մետր ջրի տակ անխափան աշխատել։

Zero MMX-ն արտադրվելու է միայն ռազմական նշանակության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *