Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար ստացավ ևս մեկ վիրավոր զինծառայող

Ապրիլի 17-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է փոխանցել  2-րդ խմբի զինհաշմանդամ, ՊՆ լեյտենանտ Խաչիկ Էդուարդի Գրիգորյանին. հայտնում է հիմնադրամի կայքը:

Նրան փոխանցվել է միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ, իսկ  20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200  հազար դրամ:

Ապրիլի 17-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում են ստացել 34 զոհված զինծառայողի ընտանիք և 12 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Հիմնադրամը սկսել է գործել 2017-ի հունվարից և տարածվում է 2017-ին եղած դեպքերի վրա: Սակայն գումար ստացան նաև 2016-ին դեկտեմբերի 29-ին զոհված զինծառայողները:

Այս զինծառայողների ընտանիքներին հիմնադրամով նախատեսված միանվագ 10 մլն դրամը վճարել է պաշտպանության նախարարությունը, հիմնադրամը վճարելու է 20 տարվա ընթացքում ամսական գումարները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *