Ռուսաստանում ուսանողները կկարողանան մինչև երեք տարկետում ստանալ

Ապրիլի 17-ին Ռուսաստանի սահմանադրական դատարանը թույլատրել է  մագիստրատուրայում տարկետմամբ սովորել, եթե անգամ այդ տարկետումը թվով երրորդն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կփոփոխվի նաև գործող օրենքը, որով Ռուսաստանում սովորելու համար տարկետում տրվում է երկու անգամ:

Սա հնարավորություն չի տալիս ուսանողներին մագիստրատուրայում սովորել տարկետմամբ, եթե նրանք չափահաս լինելու պատճառով դպրոցում ուսումն ավարտելու համար արդեն ստացել են տարկետում: Այսպիսով, ըստ գործակալության, անհավասար պայմաններ էին ստեղծվում ուսանողների համար:

Ռուսաստանում զորակոչը մեկնարկել է ապրիլի 1-ից: Այս տարի նախատեսվում է բանակը համալրել 128 հազար երիտասարդով:

Հայաստանում նախկինում տարկետում ստանում էին բուհերում անվճար սովորելու համար: Ուսանողը կարող էր ակադեմիական տարկետում ստանալ երեք անգամ, երրորդ տարկետումը ստացած և ասպիրանտուրան բարեհաջող ավարտած քաղաքացին ստանում էր գիտական կոչում և ազատվում բանակից:

Սակայն օրենքի փոխվելուց հետո այժմ Հայաստանում ակադեմիական տարկետում կարող են ստանալ գիտական խոշոր նվաճումներ ունեցող քաղաքացիները, ինչպես նաև ՊՆ-ի հետ «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքած երիտասարդները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *