Հայաստանում ՌԴ բազայի ՌԷՊ և ԱԹՍ ստորաբաժանումները վարժանքներ են արել

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և ԱԹՍ-ների ստորաբաժանումները վարժանքներ են  անցկացնում բարձրլեռնային Կամխուդ զորավարժարանում: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ԱԹՍ-ով վարժանքներ կատարելիս

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ԱԹՍ-ով վարժանքներ կատարելիս

ՌԷՊ և ԱԹՍ ստորաբաժանումների մարտավարամասնագիտական վարժանքներին ներգավվել են ավելի քան 300 զինծառայող և շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր:

Եռօրյա վարժանքների ընթացքում, կրառելով ՌԷՊ միջոցներ, զինծառայողները կատարելու են պայմանական հակառակորդի ԱԹՍ-ների որոնման, պելենգացիայի և հակազդման ստուգողական վարժանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *