Ռոստովում ձերբակալել են ահաբեկչություն ծրագրած «Իսլամական պետության» անդամների

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ-ԱԴԾ) վնասազերծել է Ռոստովի շրջանում ահաբեկչություն ծրագրող զինյալների: «Իսլամական պետության» անդամներից մեկը ինքն իրեն պայթեցրել է, սակայն ԱԴԾ աշխատակիցները կարողացել են ձերբակալել մյուս երեքին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» կայքը:

Ռոստովի շրջանում «քնած ահաբեկչական բջջի» առաջնորդն ինքն իրեն պայթեցրել է: Ըստ ռուսաստանյան կողմի տվյալների՝ ԻՊ ահաբեկիչները ծրագրում էին հրազենի և ինքնաշեն պայթուցիկների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնել:

Ահաբեկիչների մոտից առգրավել են ԱԿ-74 ավտոմատներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, ԻՊ քարոզչական նյութեր ևն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *