Արցախում ինժեներական զորքերը համալրվել են տեխնիկայով. «Գոյամարտ»

Պաշտպանության բանակում օրերս անցկացվել են ինժեներական ծառայության սպայակազմի մասնագիտական հավաքներ: Հավաքներին ուշադրություն է դարձվել ապաների տեխնիկական պատրաստությանը:

ՊԲ «Գոյամարտ» հեռուստանախագծի թողարկման ընթացքում նշվում է, որ ՊԲ-ն վերջին շրջանում ռազմատեխնիկական համալրումներ է ունեցել ինժեներական զորքերում:

ՊԲ հավաքներ ինժեներական ծառայությունների սպայակազմի հետ

ՊԲ հավաքներ ինժեներական ծառայությունների սպայակազմի հետ

Հավաքներն ունեցել են թե՛ պրակտիկ, թե՛ տեսական մաս: Ուսուցանվել են
ականադաշտերի տեղադրման և ականազերծման առանձնաահատկություններ, արգելափակոցների կառուցման և հաղթահարման տարբերակներ:

2017-ի սեպտեմբերին ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի շտաբի պետ, գնդապետ Արմեն Առուշանյանը հայտնել էր, որ վերջին մեկ տարում հայկական բանակում արվել են ինժեներական սպառազինության միջոցների աննախադեպ համալրումներ, մասնավորապես՝ ինժեներական տեխնիկայի և ինժեներական հետախուզության միջոցների:

Նրա խոսքով՝ տեղական արտադրության ինժեներական սպառազինության տարբեր միջոցների ստեղծման ուղղությամբ փորձարարական աշխատանքներ են կատարվում: Կան տասնյակի հասնող նմուշներ, որոնք առաջիկայում կփորձարկվեն և կներդրվեն հայկական զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *