ՆԱՏՕ-ն 2018 թ. ևս Թուրքիայում ՀՕՊ համակարգեր է տեղակայել. Ստոլտենբերգ

Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահին, արտգործնախարարին, պաշտպանության նախարարին: Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս տարի ևս, Թուրքիայի խնդրանքով, ՆԱՏՕ-ն իր ՀՕՊ համակարգերը թողել է այդ երկրում՝ Թուրքիայի օդային սսհմանների պաշտպանության համար:  Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քրատուղարը հայտնել է, որ իրենք 2013 թվականից Թուրքիայում, այդ երկրի օդային սահմանների պաշտպանության համար, հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայել: Այս տարի ևս, կրկին Թուրքիայի խնդրանքով, համակարգերը մնացել են Թուրքիայում:

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս. (արխիվ)

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս. (արխիվ)

Ստոլտենբերգը հավելել է, որ Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի միասնական հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս է, ինչի շրջանակներում այդ երկրում ՆԱՏՕ-ի կարևոր, էական նշանակության ռադար կա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Թուրքիայի Քոնիա ավիաբազոյւմ տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռները (AWACS) շարունհակում են օգնել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին:

Հավելենք, որ Թուրքիան փորձում է ստեղծել սեփական ՀՕՊ համակարգը՝ փորձելով աստիճանաբար հրաժարվել ՆԱՏՕ-ի օգնությունից: Այդ նպատակով Անկարան Մոսկվայի հետ ստորորագրել է Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համաձայնագիր: Համակարգերը, ըստ կողմերի հայտարարությունների, նախատեսվում է Թուրքիային մատակարարել 2019 թ. վերջից 2020 թ. սկզբից: ԱՄՆ-ն, ինչպես նաև ՆԱՏՕ-ն, բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայի այդ քայլի հանդեպ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *