Թուրքիայում ամերիկացի քահանայի են դատում. ԱՄՆ-ն վստահ է, որ նա անմեղ է

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում նշվում է, որ ամերիկացի քրիստոնյա քահանա Էնդրյու Բրունսոնն անմեղ է, ու հավատում են, որ «Թուրքիայի ժողովուրդը կհաստատի արդարություն»: 

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում նաև նշվում է, որ Թուրքիան այս խնդիրը կլուծի ժամանակին, արդար և թափանցիկ ձևով:

Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քահանա Էնդրյու Բրունսոն

Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քահանա Էնդրյու Բրունսոն

Ավետարանչական եկեղեցու քահանա Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու, հեղաշրջման փորձի ղեկավար համարվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար:

Քահանային ձերբակալել են: Մեղադրանքի հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսին Թուրքիայի ԶՈւ մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ ռազմական հեղաշրջման փորձ իրականացվեց: Իշխանությունները կարողացան մեկ օրվա ընթացքում ճնշել փորձը, իսկ դրան հաջորդած շուրջ երկու տարվա ընթացքում՝ ձերբակալել հեղաշրջման փորձրի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող տասնյակ հազարավոր մարդկանց:

Հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Գյուլենն ապրում է ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիայում: Վաշինգտոնը հրաժարվում է նրան արտահանձնել Թուրքիային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *