Սիրիայի ՀՕՊ-ը որսացել է 2 ավիաբազայի վրա արձակված 9 հրթիռ. ՍԱՆԱ, Հիզբոլլահ

Ապրիլի 17-ի լույս գիշերը Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած Դումեյր և Շայրաթ ավիաբազաների ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել: Ըստ սիրիական կողմի պաշտոնական տվյալների, ինչպես նաև լիբանանյան Հիզբոլլահի՝ Սիրիայի ՀՕՊ ուժերը որսացել են բոլոր հրթիռները: ԱՄՆ-ից նշել են, որ իրենք հրթիռ չեն արձակել: Այս մասին հայտնում են Reuters լրատվական գործակալությունը, ինչպես նաև Հիզբոլլահին պատկանող լիբանանյան «Ալ-Մանարը»՝ փոխանցելով Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունից ստացած տվյալները:

Պենտագոնի խոսնակ Էրիկ Պահոնդը նշել է, որ ԱՄՆ-ն որևէ կապ չունի հրթիռակոծության հետ.

«Այս պահին այդ տարածքում ԱՄՆ որևէ ակտիվություն չկա», —նշել է Պենտագոնի խոսնակը:

Al Masdar News-ն իր հերթին ՍԱՆԱ-ին հղումով նշում է, որ հրթիռներն արձակել է Իսրայելի զինուժը: Իսրայելական կողմից, սակայն, առայժմ արձագանք չի հաջողվել գտնել:

Դումեյր ավիաբազան Դամասկոսի մոտակայքում է, այնտեղ, ըստ որոշ տեղեկությունների, նաև Ռուսաստանի զինուժի զինծառայողներ կան: Շայրաթ ավիաբազան Հոմս նահանգում է: Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ 2017 թ. ապրիլին, այդ ավիաբազան հրթիռակոծել էր ԱՄՆ զինուժը:

Ավելացնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած մի շարք օբյեկտներ:

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *