Ապրիլի 16-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի փակման արարողությունը: Խաղերի արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը՝ Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի սաները` զինղեկ փոխգնդապետ Հովհաննես Բաբայանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արցախի առաջին թիմը՝ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոց, իսկ երրորդ տեղում Տավուշի մարզի թիմն է՝ Իջևանի ավագ դպրոց: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են թանկարժեք նվերներով:
Փակման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, բարձրաստիճան զինվորականներ և ոլորտի պատասխանատուներ: