Սիրիայի հրթիռակոծությանը Անկարայի դրական արձագանքը չի խանգարի ՌԴ հետ համագործակցությանը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, այն, որ Թուրքիան աջակցել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի հրթիռակոծությանը, չի խանգարի Սիրիայում Մոսկվայի և Անկարայի համագործակցությանը:  Փոխանցում է «Իզվեստիա» կայքը:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները տարբերվում են: Դա չի խանգարի շարունակել մտքեր փոխանակել, շարունակել քննարկել այդ տարաձայնությունները», — հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի խոսնակն ավելացրել է, որ դա նաև չի խանգարի համագործակցության հետագա զարգացմանը տարբեր այլ ոլորտներում:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական ուժերի մի շարք օբյեկտներ: Ռոսւաստանն այս քայլը համարում է Սիրիայի դեմ ագրեսիա, իսկ Թուրքիան աջակցում է իր նատօյական աջակիցների գործողությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *