Զինծառայությունից ո՞ր մարզիկները կստանան տարկետում

Սպորտի բնագավառում պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի  կառավարության որոշմամբ: Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում կտրվի 2 տարի ժամկետով, մյուսներին՝ 4 տարի ժամկետով: 

Տարկետման իրավունքից կարող են օգտվել.

  1. օլիմպիական մարզաձևերի
    1. աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների/երիտասարդների/ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած
    2. կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներ,
    3. շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները:     

                        Թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,

  2. ոչ օլիմպիական մարզաձևերից
    1. ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները
    2. ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  3. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան՝ զորակոչի ենթակա 22 մարզիկների,
  4. ՀՀ քաղաքացիություն ստացած և ՀՀ դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

Տարկետման ժամկետի ավարտից հետո մարզիկը մեկ անգամ էլ է կարող ստանալ տարկետում, սակայն դիմումը քննելիս հաշվի չեն առնվելու նախկին նվաճումները:

ՀՀ ժամանակավոր կառավարությունը ընդունել է ոլորտը կարգավորող օրինագիծը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *