Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևլյան Ղուտա շրջանի Դումա քաղաքից հեռացած զինյալները, Դամասկոսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հրաձգային զենքերը հանձնել են Սիրիայի կառավարական բանակին: Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը նաև ավելի վաղ հրապարակել էր զինյալների հանձնած զենքերից լուսանկարներ:
Զինյալները Սիրիայի կառավարական բանակին հանձնել են հիմնականում Կալաշնիկովի ավտոմատներ, FN FAL ավտոմատներ և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետներ:
Զինյալներն այրել են տանկերը և հետևակի մարտական մեքենաները, որպեսզի դրանք էլ Սիրիայի բանակին չմնան: Համաձայնության շրջանակներում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալները Սիրիայի բանակին պետք է հանձնեն նաև բոլոր հակատանկային հրթիռային համալիրները և մնացած զինամթերքը:
Սիրիականա պետական «ՍԱՆԱ» գործակալությունն իր հերթին ապրիլի 13-ին հայտնել է, որ Դումայից զինյալներիդ ուրսբերումը շարունակվում է: Շրջանը գրեթե ամբողջությամբ անցել է սիրիական կառավարական բանակի վերահսկողությանը:
Exit of “Jaish al-Islam” terrorists from Douma continues
Posted by Syrian Arab News Agency SANA on Friday, April 13, 2018