ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախները

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված  զենիթահրթիռային ստորաբաժանումները, դաշտային ելքի շրջանակներում մարտական կրակով վարժանքներ են արել Կապուստին Յար զորավարժարանում։ Այս մասին ապրիլի 13-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Տունգուսկա» զենիթային հրանոթահրթիռային համալիր

«Տունգուսկա» զենիթային հրանոթահրթիռային համալիր

Վարժանքներին զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև սեփական ավիացիայի թռիչքները ապահովելու հարցեր։

Վարժանքների ընթացքում մշակվել է 40-ից ավելի առաջադրանք, պայմանականորեն ոչնչացվել ավելի քան 30 թիրախ։ Առաջադրված խնդիրները զինծառայողները կատարել են պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք գործադրելու պայմաններում։

Վարժանքներին ներգրավվել է շուրջ 100 զինծառայող, մի քանի տասնյակ միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Տունգուսկա» զենիթային հրանոթահրթիռային համալիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *