ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անում Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի՝ Ինգուշեթիայում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումները  մարտական կրակով վարժանքներ են անցկացնում։ Դաշտային ելքին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 60 միավոր զինտեխնիկա։ Այս մասին ապրիլի 12-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անում Ինգուշեթիայում

ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անում Ինգուշեթիայում

Դաշտային ելքի ընթացքում զինծառայողները մշակել են «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, «Խրիզանտեմա» հակատանկային հրթիռային համալիրներով, «Տյուլպան» 240-մմ  ինքնագնաց ականանետներով, «Պիոն» 203-մմ ինքնագնաց հրանոթներով կրակ վարելու հարցեր։

Վարժանքների ընթացքում զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժը և մարտական տեխնիկան նմանակող թիրախներ, որոնք հայտանբերելու համար կիրառվել են ԱԹՍ-ներ։

Դաշտային ելքի ավարտին հրետանավորները մարտական կրակ են վարելու, որի ընթացքում ստուգվելու է թիրախները խոցելու զինծառայողների հմտությունները։

ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անում Ինգուշեթիայում

ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անում Ինգուշեթիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *