Էգեյան ծովում Հունաստանի օդուժի կործանիչ է վթարվել

Ապրիլի 12-ին Էգեյան ծովում վթարվել է Հունաստանի ռազմաօդային ուժերի  Mirage 2000-5 կործանիչ: Հունական կողմը նշում է, որ այն եղել է ինքնաթիռներից մեկը, որը փորձել է Էգեյան ծովում կալանել Թուրքիայի ՌՕՈւ կործանիչը: Այս մասին հայտնում է հունական Kathimerini պարբերականի կայքը:

Հունաստանի զինված ուժերի Mirage–2000 կործանիչ

Հունաստանի զինված ուժերի Mirage–2000 կործանիչ

Ըստ աղբյուրի՝ այն ընկել է Էգեյան ծովը Սկիրոս կղզու մոտակայքում՝ կղզուց 9 մղոն հյուսիս-արևելքում: Օդաչուի մասին տեղեկություններ չկան: Կործանիչի հետ կապը կտրվել է ժամը 12:15-ի սահմաններում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռը թռիչքներ է իրականացրել Էգեյան ծովի Դոդեկանեսյան կղզիների տարածքում: Այն հեռացել են այն բանից հետո, երբ Հունաստանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել ուղղաթիռի ուղղությամբ:

Ապրիլի 4-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով շուրջ 7000 հավելյալ զինծառայող է ուղարկվելու Էգեյան ծովի կղզիներ և Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային գոտիներ՝ Թուրքիայի սադրանքները կանխելու համար:

Վերջին մի քանի ամսում ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում մասնավորապես Էգեյան ծովում և հատկապես Իմիա, կամ թուրքական անվամբ՝ Քարդաք կղզում:

Մանրամասն վերջին զարգացումներին կարող եք ցանոթանալ այս հոդվածներում.

Թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության մանրամասն կարող եք ծանոթանալ Razm.info-ի և Հանրային Ռադիոյի համատեղ հաղորդման ընթացքում:

Mirage-2000 չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է Dassault Aviation ֆրանսիական ընկերության կողմից սկսած 1970-ականներից։ Առաջին թռիչքը կատարել է 1978-ին, սկսել է շահագործվել 1982-ից, հիմնական շահագործողներն են Ֆրանսիան, Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Թայվանը։ 2007-ին Ֆրանսիան դադարեցրել է ինքնաթիռների արտադրությունը, վերջին գնորդը եղել է Հունաստանը։

Mirage-2000 կործանիչի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 14,36 մ, թևերի բացվածքը՝ 9,13 մ, առավելագույն արագությունը՝ 885 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 16 460 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *