ՌԴ ռազմանավերը դուրս են եկել Սիրիայի Տարտուսի նավահանգստից

Սիրիայի Տարտուսում տեղակայված ՌԴ ռազմածովային ուժերի նավերը նավահանգստից դուրս են բերվել բաց ծով: Նավահանգստում մնացել է միայն մեկ սուզանավ: Ենթադրվում է, որ նավերը դուրս են եկել վարժանքների:

Այս մասին հայտնի է դառնում իսրայելական Image Satellite Internacional ընկերության հրապարակած Տարտուսի նավահանգստի արբանյակային լուսանկարներից:

Ապրիլի 11-ին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի մերձափնյա շրջանները փակվելու են զորավարժությունների կապակցությամբ: Չի բացառվում, որ վարժանքների անցկացումը նավախումը բաց ծով հանելու ևս մեկ առիթ է:

Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին նավատորմի դուրս բերումը հնարավոր է նաև պայմանավորված լինի Ասադի ուժերի վրա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հարվածի սպասումով:

Ըստ Marine Traffic կայքի տվյալների՝ Տարտուսի և Լաթաքիայի մերձափնյա շրջանները ներկայումս դատարկ են և մասնավոր նավերը շրջանցում են այդ տարածքները:

Սիրիայի մերձակա ջրերը ապրիլի 12-ի դրությամբ. Marine Traffic

Սիրիայի մերձակա ջրերը ապրիլի 12-ի դրությամբ. Marine Traffic

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները Ասադին մեղադրում են հերթական անգամ քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի օգտագործման համար: Ռուսաստանը հայտարարել է, որ եթե հարվածներից տուժեն ռուսաստանցի զինծառայողներ, նրանք դա անպատասխան չեն թողնի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *