Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում հայկական, նշում են, որ Ռուսաստանը Սիրիային է մատակարարել հականավային հրթիռներ։ Ի պատասխան ԶԼՄ-ում հայտնված լուրերի՝ Ռուսաստանը հայտարարել է, որ իրենք պարզապես իրագործում է նախկինում ձեռք բերված համաձայնագրերը, և որ զենքի մատակարարումը երկրի շուրջ ստեղծված լարվածության հետ կապ չունի:
«Բաստիոն-Պ» համակարգը հնարավորություն ունի իր մեջ ներառել 300կմ հեռահարությամբ 24-36 «Յախոնտ» հրթիռ և կարող է վերահսկել մինչև 280 հազար քառ. կմ ջրային տարածք: Դամասկոսը հույս ունի ՌԴ-ից ստանալ «Յախոնտ» հականավային թևավոր հրթիռներով առնվազն 2 «Բաստիոն-Պ» ափային համալիր:
Այդ սպառազինությունը հնարավորություն կտա պաշտպանել Սիրիայի ամբողջ ափամերձ տարածքը ծովից հարձակման դեպքում:
Այս ամենից հետո Թուրքիան լրջորեն սկսել է դիտարկել Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը: Բուֆերային գոտու ստեղծման մասին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ասել է. «Բուֆերային գոտու հարցում Թուրքիան կգործի Արաբական պետությունների լիգայի հետ համատեղ»:
Ուշագրավ է, որ ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիրը, որը վերջերս Պարսից ծոցից եկել էր Միջերկրական ծով, դուրս է եկել Միջերեկրականից։ Իհարկե, այստեղ պատճառ-հետևանքային կապ երևի թե չկա կամ թւյլ է արտահայտված, բայց Սիրիայի շուրջ լարվածության պատերազմի վերածվելու հավանականությունը քչանում է:
Հշեցնենք նաև, որ Ռուսաստանը այս տարվա ամբողջ ընթացքում հականավային մեկ այլ՝ «Բալ-Է», հրթիռային համակարգով հագեցրել է նաև Կասպից ծովի իր ափերը: «Բալ-Է» ափամերձ հրթիռային համակարգը կարող է ռմբակոծել 120 կմ հեռավորության վրա՝ օրվա ցանկացած պահի և ցանկացած եղանակային պայմաններում: Հրամանից 10 րոպե հետո այն կարող են արդեն գործի դնել: Առանց լրացուցիչ լիցքավորման կարող է անցնել 850 կմ, զինամթերքը՝ 64 հրթիռ, մեկ համազարկում եղած հրթիռների քանակը՝ 32:
Pingback: Սիրիական 2 ՄիԳ-29Մ2 կործանիչներն արդեն պատրաստ են (ֆոտո) | Ռազմ.info