Գոլանի բարձունքների ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ավստրիացի խաղաղապահներին կփոխարինեն Ֆիջիի զորամիավորումները, հաղորդում է Islandsbusiness.com-ը։
Ֆիջիի Հանրապետության ցամաքային ուժերի հրամանատար Մոզես Թիկոիթոգան նշել է, որ դեռևս զորամիավորումների ուղարկման ժամկետները պարզ չեն, քանի որ ՄԱԿ-ի հետ քննարկումները չեն ավարտվել, սակայն շուրջ 192 զինվորներ կուղարկվեն Գոլանի բարձունքներ։
Հիշեցնենք, որ շուրջ 377 ավստրիացի խաղաղապահներ սկսել են լքել Գոլանում տեղակայված ՄԱԿ-ի Դուրսբերման դիտորդական ուժերը (UNDOF), որ 1974 թվականից սկսած վերահսկում են Իսրայելի և Սիրիայի միջև կնքված զինադադարը։