Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ ՔԾ բաժանմունքի պետը

2013 թվականի հունիսի 11-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ առաջին կայազորային քննչական բաժնի երկրորդ բաժանմունքի պետ մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:

Մայոր Հարությունյանի և փաստաբան Ավագիմյանի ձերբակալությունը եղել է ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա։ Այն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունք է։

Corruption

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՊՆ քննչական ծառայությունը:

Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *