Ռուսաստանը Սիրիային շուրջ 40 «Պանցիր-Ս1» ԶՀՀՀ է մատակարարել

Վերջին տարիներին Ռուսաստանը Սիրիայի զինուժին շուրջ 40 միավոր «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ (ԶՀՀՀ) է մատակարարել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը՝ նշելով, որ համալիրները գերատեսչության պահուստից չեն մատակարարվել: 

Պանցիր համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքները ու ռազմական օբյեկտներն օդային հարձակումներից պաշտպանելու համար: Համալիրն ունի երեք հոգանոց անձնակազմ, մարտական պատրաստության վիճակի է բերվում 5 րոպեում: Մեկ ԶՀՀՀ-ի սպառազինությունում կա 12 հրթիռ և 1400 արկ՝ հրանոթի համար: Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա:

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին հրթիռակոծվել էր Սիրիայի ԶՈւ Տ-4 ավիաբազան: Նախնական տվյալներով՝ հրթիռներն արձակվել էին Իսրայելի տարածքից: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ Սիրիայի հակահրթիռային պաշտպանության համակարգերը որսացել են արձակված 8 հրթիռից 5-ը: Չի բացառվում, որ կիրառվել են հենց «Պանցիր-Ս1» ԶՀՀՀ համալիրներ:

Հավելենք, որ այս տարվա փետրվարին էլ Իսրայելի օդուժը հրթիռակոծել էր Սիրիայի տարածքը, սակայն սիրիական ՀՕՊ համակարգը խոցել էր Իսրայելի ԶՈւ F-16 կործանիչ:

Այժմ էլ ԱՄՆ-ն իր դաշնակից որոշ երկրների հետ հայտարարում է Սիրիայի զինուժի դիրքերը հրթիռակոծելու ցանկության մասին՝ Ասադին մեղադրելով Դումայում բնակիչների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *