Ապրիլի 11-ին Ալժիրում օդ բարձրանալուց քիչ անց կործանվել է Իլ-76 ինքնաթիռ : Ռամզատրանսպորտային ինքնաթիռում եղել է ոչ պակաս քան 100 զինծառայող, որոշ տեղեկություններով՝ թիվը կարող էր հասնել շուրջ 200-ի:
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ալժիրյան լրատվամիջոցների:
Միջադեպը եղել է առավոտյան, ինքնաթիռը ընկելուց անմիջապես հետո վառվել է: Աղբյուրներն հայտնում են, որ ողջ մնացածներ չկան:
Ալժիրի ավիապարկում առկա են 3 միավոր Իլ-76ՄԴ և 9 միավոր Իլ-76 ՏԴ ինքնաթիռներ: Դեռևս հայտնի չէ, թե կործանված ինքնաթիռը արդիականացված որ տեսակն է եղել: