Աֆղանստանում փակել են վրացական 2 ռազմաբազա. ևս մեկը կփակվի

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել է, որ Աֆղանստանում արդեն փակվել են 2 վրացական ռազմաբազաներ։

Ըստ նրա՝ վրացական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը բազաները փակելու ուղերձով, երբ վրացի խաղաղապահների վրա հարձակումներ են իրականացվել։

վրացի խաղաղապահներ

վրացի խաղաղապահներ

Ալասանիայի խոսքերով՝ ինքը դեռևս չի կարող նշել՝ կոնկրետ որ բազաներն են փակվել, սակայն հավաստիացնում է, որ մնացյալ ռազմաբազաների պաշտպանական ու ինժեներական զինումն ուժեղացվել է։

Մոտակա 3-4 օրում նախատեսվում է փակել նաև այն ռազմաբազան, որտեղ վերջերս ահաբեկչական հարձակում էր գրանցվել, իսկ խաղաղապահները կտեղափոխվեն այլ բազաներ։

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու, որպեսզի վրացի զինվորները տեղաբաշխվեն առավել անվտանգ ռազմակայաններում։

Ալասանիան հավելել է, որ վրացի խաղաղապահները գերազանց են ծառայել, և ՆԱՏՕ-ն նրանց կողմից իրականացրած որևէ թերացում չի գրանցել։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանի Հիլմենդ գավառում ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է 7, վիրավորվել՝ 9 վրացի զինծառայող։ Հունիսի 7-ը Վրաստանում հայտարարված է սգո օր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *