Ապրիլի 9-10-ին Թուրքիայի օդուժի ինքնաթիռները շարունակել են հարվածել «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Կործանիչները քուրդ զինյալների դիրքերին մասնավորապես հարվածել են Իրաքի Զափ, Հաքուրք շրջաններում և Իրաքին անմիջապես սահմանակից Շրնաք նահանգում: Ըստ աղբյուրի՝ հարվածներից ոչնչացվել է 7 քուրդ զինյալ:
Նշենք, որ թուրքական օդուժը գրեթե ամեն օր հարավծում է Իրաքում քուրդ զինյալների դիրքերին: Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում են գտնվում PKK-ի հիմնական ճամբարներն ու բազաները և քուրդ զինյալները երբեմն այդ շրջաններից անցում է թուրքական կողմ:
Վերջին մի քանի շաբաթներին պաշտոնական Անկարան պարբերաբար հայտարարում է, որ Սիրիայից հետո քրդական ուժերի դեմ գործողություն կսկսեն նաև Իրաքի Քանդիլ լեռներում, Սինջարի շրջանում:
Թուրք ուժայինները շարունակում են PKK-ի դեմ գործողությունները նաև Թուրքիայի տարածքում: Թուրք-քրդական բախումները վերսկսեն են դեռևս 2015-ի ամռանից: