Ռուսաստանը և Բելառուսը դեսանտավորման համատեղ վարժանքներ կանցկացնեն

Ռուսաստանի ԶՈւ Պսկովի ստորաբաժանման օդադեսանտային  զորքերը մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ապրիլի 10-12-ն անցկացվելիք ռուս-բելառուսական համատեղ զորավարժությանը։ Վարժանքների հիմնական փուլն անցկացվելու է «Բրեստսկի» զորավարժարանում։ Այս մասին ապրիլի 3-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Զորավարժությանը Ռուսաստանի և Բելառուսի դեսանտայինները մշակելու են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը և  անօրինական զինված խմբավորումները շրջափակելու և ոչնչացնելու հարցեր։

Հիշեցնենք, որ  2017թ. հոկտեմբերի 9-11-ը Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերը և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություն էին անցկացրել Պսկովում։ Զորավարժությանը ներգրավված էր 1000 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-20-ը Ռուսաստանում և Բելառուսում անցկացվում էր ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *