ՄԱԿ ԱԽ-ը չի կարող որոշել՝ ինչ ազգային զորամիավորումներ կարող են մտնել Գոլանի խաղաղապահ զորքերի մեջ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահներին Գոլանի բարձունքներ ուղարկելու որոշումը պետք է կայացնեն միայն Սիրիան և Իսրայելը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը (ԱԽ) իրավասու չէ նման որոշումներ կայացնել։

Sergey_Lavrov_

«Ըստ ՄԱԿ-ում գոյություն ունեցող կանոնների՝ ԱԽ-ը պաշտոնական որոշումներ չի ընդունում այն մասին, թե ինչ ազգային զորամիավորում պետք է մտնեն այս կամ այն խաղաղապահ գործողության մեջ։ Դա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մենաշնորհն է, որը խորհրդակցություններ է անցկացնում ուղղակի հակամարտող կողմերի հետ, և ստանալով նրանց համաձայնությունը այս կամ այն պետության զորմիավորման վերաբերյալ՝ ուղղակի տեղեկացնում է ԱԽ-ին դրա մասին, իսկ ԱԽ-ն ընդունում է այդ տեղեկատվությունն ի գիտություն»,-նշել է Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս իրավիճակում, հաշվի առնելով այս կանոնները, ամեն ինչ կախված է իսրայելցիների և սիրիացիների դիրքորոշումներից։ Իսրայելի և Սիրիայի համաձայնության և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան որոշման կայացման դեպքում մեր խաղաղապահները պատվով և պատշաճ կերպով կլուծեն տարածաշրջանի կայունացմանն ուղղված խնդիրները»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *