Երեկ՝ 2018թ. ապրիլի 4-ին ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորստի մասին ոչինչ չի հայտնել:
Զինծառայողը թաղվել է ապրիլի 4-ին Բաքվից արևմուտք գտնվող Գոբու բնակավայրում: Մահվան հանգամանքները դեռևս անհայտ են: Աբդուլլաև Նուրիդը զորակոչվել էր Խեթայի շրջանից, իսկ 2013թ. ավարտել էր Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը:
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ՝ 2018-ին մահացած 10 զինծառայողի մասին, որից մեկը՝ անհայտ։