ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, մայոր Վլադիմիր Դոբրիշևն այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել Ֆինլանդիայի օդային տարածքը։
Մայորը հավելեց, որ հունիսի 11-ին հեռահար ավիացիայի Տու-22 և դրան ուղեկցող Սու-27-ի թռիչքն ընթացել է մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակներում, սակայն ՌԴ ԶՈւ-ն վերահսկում է իրենց ցանկացած ինքնաթիռի թռիչքը։