ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքների ընթացքում կանխել են պայմանական հակառակորդի հարձակումը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրետանային ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են արել Վոլգոգրադի «Պրուդբոյ» զորավարժարանում։ Վարժանքներին ներգրավվել է շուրջ 400 զինծառայող, ավելի քան 60 միավոր զինտեխնիկա։ Այս մասին ապրիլի 5-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Տորնադո-Գ» ՀԿՌՀ

«Տորնադո-Գ» ՀԿՌՀ

Վարժանքներին զինծառայողները «Տորնադո-Գ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  «Ակացիա», «Խոստա» ինքնագնաց հրետանային համակարգերով, ինչպես նաև 120մմ ականանետներով կանխել են պայմանական հակառակորդի հարձակումը։

Վարժանքներին մշակվել են նաև հակառակորդին ապակողմնորոշելու, մինչև 15 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները հետախուզելու, կրակային դիրքերը արագ փոխելու, մարտի դաշտում աննկատ տեղաշարժվելու, մարտական տեխնիկան քողարկելու հարցեր։

Մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար կիրառվել են իմիտացիոն միջոցներ։ Վարժանքներն անցկացվել են նաև գիշերային ժամերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *