Հայաստանը անվտանգության ոլորտում նույնպես վարում է և…և քաղաքականություն. նախարար

Բազմաբևեռ աշխարհում Հայաստանի վարած բաց և հետևողական քաղաքականությունն արդյունքներ է տալիս ու խոսում է այն մասին, որ Հայաստանը համագործակցում է բոլոր կողմերի հետ։ Այս առումով բացառություն չէ նաև անվտանգության ոլորտը: Հայտնել է նախարարը Մոսկվայի անվտանգության համաժողովի ընթացքում:

«Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ՝ Հայաստանը կազմակերպությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին գործոն…

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանն անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Լիբանանում և Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն զուգահեռ հայաստանցի խաղաղապահները մասնակցում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավազորած ՆԱՏՕ-ի առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում»:

Ամենուր գտնվում են «բարեկամներ», որոնք լոբբիստների, կեղծ լրատվամիջոցների ու հետազոտական կենտրոնների միջոցով Արևմուտքում Հայաստանին փորձում են ներկայացնել որպես ՌԴ ղեկավարությամբ գործող խամաճիկ պետություն, իսկ Ռուսաստանում՝ որպես փախստակ, որը փորձում է նստել միանգամից երկու աթոռի»,–նշել է նախարարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *