Հայաստանում վարժանքներ են անում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի հետախույզները

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» զորավարժարանում լեռնամագլցման վարժանքների ընթացքում պետք է հետ մղեն պայմանական հակառակորդի գրոհը՝ լեռ բարձրանալու ընթացքում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ հետախույզները կանցնեն լեռնամագլցման եռօրյա հատուկ դասընթաց՝ հանձնելով նաև կրակային պատրաստության նորմատիվներ: Եռօրյա վարժանքներին ընթառաջ հետախույզները մեկամսյա պարապմունքներ են անցկացրել զորավարժության անցկացման վայրում:

ՌԴ ԶՈւ ռազմաբազայի հետախույզների վարժանքներ Հայաստանում

ՌԴ ԶՈւ ռազմաբազայի հետախույզների վարժանքներ Հայաստանում

Զինծառայողները վարժանքներն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձավորմամբ: Հետախուզյները պետք է խաղարկեն պայմանական հակառակորդի առավել կարևոր օբյեկտների և կապի հանգույցների որոնման, կոորդինատների և հետախուզական տվյալների՝ հետախուզման ղեկավարման կենտրոնին փոխանցելու գործողություններ:

Վարժանքների ընթացքում կկիրառվի կապի հետախուզման և ղեկավարման «Ստրելեց» համալիր: Հետախույզները նաև կխաղարկեն քողարկման, առաջին բժշկական օգնության ցուցաբերման, հրետանային և ավիացիոն նշանառուների,  տեղանքում քարտեզով կողմնորոշվելու գործողություններ՝ ԳԼՈՆԱՍ համակարգի կիրառմամբ:

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *