Արևելյան Ղուտայից դուրս է բերվել ավելի քան 150 հազար անձ, այդ թվում՝ զինյալներ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարեց, որ սիրիայի մայրքաղաքի Արևելյան Ղուտա արվարձանից արդեն դուրս է բերվել շուրջ 150600 մարդ, այդ թվում՝ զինյալները և նրանց ընտանիքի անդամները: Այժմ մաքրվում է Ղուտայի վերջին շրջանը՝ Դուման: 

Այս մասին Ռուդսկոյը հայտարարեց Մոսկվայում անցկացվող անվտանգության 7-րդ համաժողովի ընթացքում, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Զինյալները դուրս են բերվում Արևելյան Ղուտայից. 22.03.2018. © @directorate4

Զինյալները դուրս են բերվում Արևելյան Ղուտայից. 22.03.2018. © @directorate4

Ավելի վաղ՝ մարտի 22-ին, զինյալների առաջին խմբերը՝ շուրջ 1500 զինյալ, Սիրիայի կառավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներում դուրս են եկել Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայից:

Ապրիլի սկզբին զինյալները սկսել էին դուրս գալ նաև Դումայից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *