ՌԴ զինուժը Վոլգոդրադում վարժանքներ է անում «Աիստյոնոկ» ռադիոտեղորոշիչ կայաններով

Ապրիլի 3-ին Ռուսաստանի զինուժի Հարավային ռազմական շրջանի հրետանավորները վարժանքներ են արել «Աիստյոնոկ» ռադիոտեղորոշիչ կայաններով: Կայանը, որը համալրել է նաև ՀՀ զինուժի սպառազինությունը, նախատեսված է ականանետների կրակի տեղը, արկի անկման վայրը տեղորոշելու համար:

ՌԴ ՊՆ կայքը հայտնում է, որ ՀՌՇ ստորաբաժանումները «Աիստյոնոկ» ռադիոտեղորոշիչ կայաններով համալրվել են բոլորովին վերջերս՝ 2017 թ. դեկտեմբերին, և այդ առումով նոր համակարգ են:

Նախատեսված են, ինչպես նշվեց, 81-ից 120 մմ տրամաչափի ականանետների արկերի մեկնարկի և անկման վայրերը տեղորոշելու, 122-ից 152 մմ տրամաչափի հրետանային կայանների կրակը սպասարկելու, 200 մետրից 20 կմ հեռավորության վրա տեղակայված ցամաքային թիրախները, մասնավորապես՝ տանկերը հայտնաբերելու համար:

Համակարգը բացազատվում և գործողության է դրվում 5 րոպեում:

Ինչպես արդեն հայտնել էինք, նշված համակարգը մատակարարվել է նաև Հայաստանի զինուժին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *