Հայկական բանակը համալրվել է ռուսաստանյան արտադրության «Աիստյոնոկ» ռադիոլոկացիոն կայաններով, որոնք հակառակորդի կրակած ականի հետագիծը վերլուծում և հայտաբերում են հակառակորդի ականանետների դիրքերը: Այնուհետև այդ տվյալները փոխանցում են յուրային ստորաբաժանումներին և սպասարկում նրանց կրակը : Սարքը ցուցադրվել է ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին, ներկայացնում է ավագ լեյտենանտ Պողոսյանը:
«Կայանը արդեն գործում է զորքերում, իր մարտավարատեխնիկական բնութագրերը արդեն ստուգված են, բոլորը համապատասխանում են իր տվյալներին, արդարացնում է իրեն:
««ԱԻՍՏՅՈՆՈԿ» ռադիոլոկացիոն համակարգը նախատեսված է արկի, ականի թռիչքի հետագծով հակառակորդի ականանետերի կրակային դիրքերը հայտնաբերելու, յուրային ականանետային ստորաբաժանումների կրակը սպասարկելու, ինչպես նաև մինչև 20 կմ հեռավորության վրա վերգետնյա շարժվող նշանակակետերը հայտանաբերելու և մեր փողային հրետանու կրակը ճշգրտելու համար: Համակարգի տեսադաշտը հեռավորության 0.2- 20 կմ է:
Ականանետների կրակային դիրքերի հայտնաբերման ռեժիմում աշխատում է մինչև 5 կմ վրա, վերգետնյա շարժվող նշանակակետերի հայտնաբերման ռեժիմում՝ մինչև 20 կմ հեռավորության վրա:
Աշխատում է 5 հիմնական ռեժիմներով. ականանետային կրակային դիրքերի հայտնաբերում, պահպանություն, հրաձգության սպասարկում, վերգետնյա շարժվող թիրախների հետախուզում, հայտնաբերում, կրակի ճշգրտումը:
Ունի նաև վարժասարք, որի օգնությամբ օպերատորին սովորեցնում ենք տարբեր իրավիճակներում, տարբեր ռեժիմներում աշխատանքի կարգը, որպեսզի մարտական գործողությունների կատարման ժամանակ օպերատորն արդեն հստակ կարողանա տիրապետել տվյալ համակարգին»: