Ասյօր՝ ապրիլի 3-ին, Մոսկվայում հանդիպել են Ռուսասստանի պաշտանության նախարար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վեյ Ֆենղեն: Չինաստանի նորանշանակ պաշտպանության նախարարը առաջին արտերկրյա այցով Մոսկվայում է՝ համաժողովի մասնակցելու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Գեներալ-գնդապետ Վեյ Ֆենղեն Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թ. մարտի 18-ից:
Չինացի պաշտոնյան ՄՈսկվայում կմասնակցի ապրիլի 4-5-ին անցկացվելիք Միջազգային անվտանգության 7-րդ համաժողովին:
Ըստ ռուսաստանյան կողմի տարածած հաղորդագրության՝ չինացի նախարարը նշել է, որ ինքն իր առաջին այցը Ռուսաստան է կատարել, որպեսզի «ամերիկացիներին տեղյակ պահեն Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի սերտ հարաբերությունների մասին»:
Համաժողովին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին:
Հիշեցնենք, որ 2017 թ. Մոսկվայում անցկացված միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին մասնակցել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: