Միացյալ Նահանգների բանակը 2018-ի օգոստոսին հնարավոր է պայմանագիր կնքի Stryker զրահամեքենայի վրա հավաքված փոքր հեռահարության նոր հակաօդային պաշտպանության համակարգ ստանալու վերաբերյալ: Առաջին նախատիպերը պետք է ստեղծվեն մինչև 2019-ի գարուն: Այս մասին հայտնում է Defense News մասնագիտացած կայքը:
Փոքր հեռահարության նոր, առավել շարժունակ և պաշտպանված ՀՕՊ համակարգ ձեռք բերելու հիմնական պատճառներից մեկը անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների, բարաժավորող զինամթերքի դեմ պայքարն է: Stryker զրահամեքենայի շասսի վրա զենիթահրթիռային համակարգի մշակմամբ զբաղվելու է ամերիկյան Boeing и General Dynamics Land Systems ընկերությունը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ներկայում ԱՄՆ բանակում փոքր հեռահարության զենիթահրթիռային շարժական համակարգերի պակաս ունի: Այս մասին նաև մոտ 1 տարի առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների ԶՈւ Եվրոպական հրամանատարության ղեկավար Բեն Հոդջեսը: