Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը Աստրախանից տեղափոխվելու է Դաղստան

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմը Աստրախանից տեղափոխվելու է Դաղստանի Կասպիյսկ քաղաք: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Փոխանցում է «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարությունում Շոյգուի ելույթին:

«Այնտեղ մենք մեծ շինարարություն ենք իրականացնում. կառանման տեղեր, նավամատույցներ, սպասարկման կետեր, բնակարանային համալիրներ: Մեծացնելու ենք մեր սպաների և զինծառայողների քանակը», – հայտարարել է Սերգեյ Շոյգուն:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում (արխիվ)

Նշենք, որ Կասպիսյկ քաղաքի նավահանգիստը ներկայում այն վիճակում չէ, որ կարողանա նավատորմ ընդունել: Կասպյան նավատորմի նավերի մշտական տեղակայման վայրերի կառուցման աշխատանքների առաջին փուլը կավարտվի 2019-ին:

Կասպյան նավատորմի կազմում ընդգրկված են հրթիռային պարեկանավեր, փոքր հրթիռային և հրետանային նավեր, հրթռիային և հրետանային կատերներ, դեսանտային նավեր, ականազերծող նավեր, ծովային հետևակի և առափնյա անվտանգության հրետանային զորքերի ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *